AM
22 Նոյեմբեր 2012 - 12:36 AMT

Հայաստանի բանկերի միությունը շնորհավորում է բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին

Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ Հայաստանի բանկերի միությունը շնորհավորում է ՀՀ բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին` իրենց անգնահատելի աշխատանքի համար և մաղթում բարեկեցություն, երջանկություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

Համակարգի աշխատակիցների քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի կայուն և մրցունակ համակարգ…

Հասարակությունը գնահատում է բանկին իր գործով և գործելակերպով: Մասնավորապես, բանկային համակարգ ասելով հասկանում ենք համակարգն իր աշխատակիցներով: Համակարգը համատեղ ջանքերով կառուցված մի ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրը հստակ գիտի և պատկերացնում է իր անելիքը: Բանկի համբավը բարձր պահելը աշխատակիցներից յուրաքանչյուրի պարտքն ու պատասխանատվությունն է:

Այսօր, համակարգը, իր աշխատակիցների շնորհիվ, քայլում է ժամանակի պահանջներին համընթաց: Ավելին, այն ի զորու է հմտորեն հաղթահարել դժվարությունները, խոչընդոտները և ճգնաժամերը: Սա վկայում է կայացած համակարգ ունենալու և կայունության մասին: Մեր համակարգի փիլիսոփայությունը կայանում է մեծ ձգտումներ և ձեռքբերումներ ունենալու մեջ: Համակարգն իր մասով հսկայական պատասխանատվություն է կրում` զարգացման և երկրի տնտեսության կայունության ապահովման համար: այացք նետելով ՀՀ բանկային համակարգի անցած ճանապարհին` կարելի է ասել, որ համակարգի ձևավորումն ու կայացումը բովանդակալից, նպատակային ու հաջողություններով պսակված աշխատանքի արդյունք է արտացոլում…