Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարծիքն, ըստ որի կարող է խորանալ լարվածությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը չի կիսում: Ըստ նրա՝ համանախագահների նման կարծիքը նպատակ ունի հավասարակշռություն մտցնել, սակայան Արտակ Զաքարյանը համոզված է, որ օդանավակայանի բացումը ոչ թե կխանգարի բանակցություւնների խաղաղ ընթացքին, այլ կնպաստի խնդրի լուծմանը.«Ազատ տեղաշարժվելու իրավունքը ամրագրված է միջազգային նորմերով և Արցախի ժողովուրդը չպետք է շրջափակված լինի»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արտակ Զաքարյանը: Անդրադառնալով Ադրբեջանի սպառնալիքներին, նա նկատեց, որ Արցախում քաղաքացիական օդանավերի վնասումը Ադրբեջանի կողմից, պատերազմի բացահայտ հայտարարություն կլինի»:
Նա նաև նկատեց, որ Ադրբեջանը փորձում է ձախողել բանակցությունների ընթացքը, սակայն խնդրի ռազմական ճանապարհով լուծումը ձենտու չէ նաև նրանց, քանի որ դա կարող է աղետալի իրավիճակ ստեղծել հենց Ադրբեջանբում: Անդրադառնալով ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահների Ստեփանակերտ կատարած այցին, նա նկատեց, որ այս այցով ապացուցվում է, որ միջազգային հանրությունը անտրաբեր չէ Արցախի դիրքորոշման հանդեպ: Ինչ վերաբերում է համանախագահներին Արցախի նախագահ Բակո Սահակյանի առաջարկին՝ քայլեր ձեռնարկել, որ զինադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազեն, Արտակ Զաքարյանը ասաց, որ հայկական կողմի բոլոր առաջարկները ապացուցում են, որ մենք կողմ ենք խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը:
Նա նաև նշեց, որ Ադրբեջանի քաղաքականությունը գնալով դառնում է զրոյական արդյունքներ ունեցող, իսկ միջազգային հանրությունը զգոն է և խուսափում է այդ երկրի քարոզչական ծուղակն ընկնելուց:





