ՀՀ խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բենիլյուքսի երկրներ` Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ եւ ԵՄ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Մայիսի 23-ին Արթուր Բաղդասարյանը Բրյուսելում կհանդիպի Բելգիայի Սենատի նախագահ Անն Մարի Լիզինի, Ներկայացուցիչների Պալատի նախագահ Հերման դե Քրոոի, հայ-բելգիական բարեկամության միջխորհրդարանական խմբի անդամների, ինչպես նաեւ հասարակական, քաղքական, գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Բացի այդ, նախատեսված են հանդիպումներ Բելգիայի ոսկերչական կենտրոնի ղեկավարի եւ երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մայիսի 24-ին նախատեսվում են Հայաստանի խորհրդարանի խոսնակի հանդիպումները Եվրահանձնաժողովում եւ Եվրախորհրդարանում, մասնավորապես, նախագահ Ժզեֆ Բորելի եւ Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական խմբի ղեկավարի եւ անդամների հետ:
Մայիսի 25-ին Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը Նիդերլանդների մայրաքաղաք Հաագայում հանդիպումներ կունենա Ներկայացուցիչների պալատի նախագահ Ֆրանս Վեսգլասի եւ Սենատի նախագահ Իվոն Տիմերմանի հետ: Նախատեսված են հանդիպումներ նաեւ Քիմիական զենքի կանխարգելման միջազգային կազմակերպության տնօրեն Ռոջելիո Պֆիրտերի եւ Միջազգային դատարանի նախագահ Շի Ջիյոնգի հետ: Հաագայում հանդիպումներ կլինեն նաեւ Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում եւ կրթության, գիտության ու մշակույթի նախարար Մարիա վան Հովենի հետ: Մայիսի 27-ին Լյուքսեմբուրգում հայկական պատվիրակությանը կընդունեն թագավոր Հենրին, խորհրդարանի նախագահ Լուսյեն Վելյերը, արտաքին գործերի եւ միգրացիայի հարցերի նախարար Նիկոլա Շմիտը: Նույն օրը պատվիրակությունը կվերադառնա Երեւան:





