Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ռուսական «Վնեշտորգբանկ»-ի նախագահ Անդրեյ Կոստինին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ բանկի աջակցությամբ կատարվող մշակութային փոխանակումների, մասնավորապես, Մոսկվայի Մեծ թատրոնի` Երեւանում անցկացվող հյուրախաղերի առիթով: Իր հերթին Անդրեյ Կոստինը նշել է, որ բանկը շարունակելու է աջակցել Ռուսաստանի հայտնի ստեղծագործական կոլեկտիվների հայաստանյան հյուրախաղերի կազմակերպմանը: Կողմերը քննարկել են նաեւ «Հայխնայբանկի» գործունեությունում «Վնեշտորգբանկի» մասնակցությանը վերաբերող հարցեր: Ինչպես նշել է Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի բանկային համակարգի դինամիկ զարգացումն ու վերջին տարիներին այստեղ կատարված բարեփոխումները հնարավորություն են տալիս գործունեություն ծավալելու նոր` ապահովագրական, հիպոթեքային, լիզինգային եւ այլ ծառայությունների ուղղությամբ: Այդ կապակցությամբ Կոստինն ասել է, որ բանկն սկսելու է մեծ ուշադրություն դարձնել ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների ընդլայնմանն ու որակի բարձրացմանը:





