2014թ. հունիսին Ֆրանսիայում տեղի կունենա «Solar Decathlon» խորագրով միջազգային գիտական մրցույթ, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:
Մրցույթին մասնակցում են տարբեր երկրների ճարտարապետներ, ինժեներներ և դիզայներներ: Յուրաքանչյուր խմբից ակնկալվում է բնակարանի այնպիսի նախագծի ներկայացում, որտեղ էներգետիկ բոլոր կարիքները կարող են լուծվել բացառապես արևային էներգիայով: Հաղթանակի հավակնող նախագծում հաշվի են առնվում տեխնիկական հետևյալ գործոնները` ճարտարապետական, շինարարական որակը, նորարարությունը, դիմացկունությունը, էներգետիկ արդյունավետությունն ու հարմարավետությունը, արտադրության և կիրառման մատչելիությունը և այլն: Նախընտրական հանձնաժողովը ներկայացված առաջարկներից մինչև ընթացիկ տարեվերջ ընտրելու է քսան նախագիծ, որոնք ընդգրկվելու են մրցութային փուլում:





