AM
26 Նոյեմբեր 2012 - 10:16 AMT

«Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթին 450 դպրոց է մասնակցում

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը նախաձեռնել են «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթը, որ նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնից:

Կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կայացել են մրցույթի տարածաշրջանային և մարզային փուլերը: Տարածաշրջանային փուլին մասնակցել են ավելի քան 450 դպրոցներ, որոնցից լավագույն 75-ը մասնակցել են մրցույթի մարզային փուլին:

Նոյեմբերի 26-28–ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վաղարշապատի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդաց տան դահլիճում կկայանա մրցույթի հանրապետական փուլը, որին կներկայանան թեմատիկ միջոցառումներով լավագույնս ներկայացած տասներկու դպրոցներ՝ Հայաստանի Հանրապետության մարզերից և Երևանից՝ ըստ հետևյալ ժամանակացույցի.

Հանրապետական փուլի գնահատման համար ձևավորված հանձնախումբը ներկայացված միջոցառումներից կընտրի լավագույններին՝ «Լավագույն սցենար», «Լավագույն կատարում», «Լավագույն բեմադրություն» անվանակարգերում և գլխավոր՝ «Հայրապետական մրցանակ»-ի համար: