AM
27 Նոյեմբեր 2012 - 05:44 AMT

«168 ժամ». Բրիտանացի փորձագետ. Ընտրություններում Սերժ Սարգսյանն է հաղթելու

«Կան նախկին ղեկավարներ, ինչպես պարոն Քոչարյանը և պարոն Տեր-Պետրոսյանը, բայց նրանք դժվար թե կարողանան դառնալ առաջատար փարոսներ, չնայած որ Տեր-Պետրոսյանը վերջին ընտրություններում շատ մոտ էր հաղթանակին: Չեմ կարծում, որ նա (Տեր-Պետրոսյանը.- խմբ) այս օրերին մեծ ժողովրդականություն ունի»,- «168 ժամ» թերթի թղթակցին տված հարցազրույցում ասել է բրիտանական «Chatham House» հետազոտական կենտրոնի փորձագետ Ջեյմս Նիքսին` անդրադառնալով Հայաստանի ընդդիմության ներկայիս հնարավորություններին:

«Նիքսին ասել է, որ Տեր-Պետրոսյանի հաղթանակը կարող էր ցանկալի լինել ԱՄՆ-ի համար, բայց, իր կարծիքով, նա չի ստանա անհրաժեշտ օգնությունը, քանի որ ամերիկացիներն այժմ այնքան էլ մտահոգված չեն այդ հարցով: Իսկ հարցին` Հայաստանի նախագահական ընտրություններում ի վերջո աշխարհաքաղաքական կողմնորոշումներից ո՞ր մեկը կհաղթի` արևմտյա՞նը, թե՞ ռուսականը, փորձագետը պատասխանել է. «Ընտրությունների ելքը, որը վերջիվերջո լինելու է Սարգսյանի հաղթանակը, դժվար թե առանձնակի արձագանք կամ խանդավառություն առաջացնի Վաշինգտոնում կամ Մոսկվայում»»,- մեջբերում է «168 ժամ»-ը: