ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը կանխատեսումներ չի անում, թե ով կառաջադրվի գալիք նախագահական ընտրություններում: «Ճիշտն ասած փորձում եմ զուգահեռներ անցակցնել, բայց չի ստացվում. դրանք ուղղակի չկան: Չեմ լսել, որ Քոչարյանը ուզում է առաջադրվել: Էդ մարդը ոչինչ չի խոսում: Էն Լևոն Տեր-Պետրոսյանը չգիտեմ՝ ուր է: Ես ի՞նչ իմանամ ուզու՞մ է նախագահ դառնալ, թե՝ ոչ: Օսկանյանն ի՞նչ նախագահի թեկնածու, նա հազիվ իր գործերով է զբաղված, իսկ Ծառուկյանի հաջորդ դասը չի սկսվել. նա ասում է հաջորդ դասին կասի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համլետ Հարությունյանը: Նա չի կարծում, որ ընդդիմության միասնական թեկնածու կլինի: Բայց նախագահական ընտրություններում ՀՀԿ պատգամավորը աշխույժ պայքար է կանխատեսում: «Ես հարյուր տոկոս վստահ եմ, որ գործող նախագահը կհաղթի: Ես չեմ կարծում, որ եթե ԲՀԿ-ն ՀՀԿ-ի թեկնածուին չստարի, ապա՝ չենք հաղթի: ՀՀԿ-ն ամենահզոր կուսակցությունն է, վստահ է իր ուժերին և, իհարկե, կհաղթի»,- ասաց նա: Համլետ Հարությունյանը նկատեց, որ ՀՀԿ-ում խնդիր չկա, որ անպայման Սերժ Սարգսյանը հաղթի, իրենք ուզում են համազգային լիդեր ունենալ:





