Նոյեմբերի 27-ին ժամը 20.27-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Չարենցավան ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ «Վազ 2101»մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը:
Պատահարի հետևանքով ուղևոր Գևորգ Մարգարյանը (1970թ.) տեղում մահացել է, իսկ վարորդ Էդուարդ Աբրահամյանը (1983թ.), ուղևորներ` Գագիկ Կարապետյանը ( 1980թ.) և Վասիլի Թադևոսյանը (1970թ.) մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևանի «Սուրբ Գրգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ Է.Աբրահամյանի և Գ.Կարապետյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Վ.Թադեվոսյանինը՝ ծայրահեղ ծանր:





