AM
27 Մայիս 2005 - 03:55 AMT

ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԵՆ ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտի դասախոսական կազմի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Եվրամիության նոր հարեւանության ծրագրի եւ Հարավային Կովկասի զարգացումներին առնչվող հարցեր: Արթուր Բաղդասարյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները եւ Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների նկատմամբ: Նիդերլանդների կրթության, գիտության, մշակույթի նախարար Մարիա վան Հովենի հետ քննարկվեցին երկկողմ համագործակցության խնդիրները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի եւ Նիդերլանդների բուհերի միջեւ կապերի հաստատման, միջին մասնագիտական կրթական համակարգի վերականգնման ժամանակ հոլանդական փորձի ներդրման, նախարարության մասնագետների Հայաստան այցելության մասին: