AM
30 Նոյեմբեր 2012 - 05:31 AMT

«Ժողովուրդ». Նախագահի թեկնածուն հանդիպել է ՀՀԿ փոխնախագահին

«Ազդարար» ամսագրի խմբագիր Մարտիկ Սարգսյանը, որն առաջինն է հայտարարել ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին, «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, թե ինքը ոչ մի կուսակցության հետ չի համագործակցելու. «Նժդեհական, ցեղակրոն գաղափարներ, հեթանոսություն և իսկական պատմություն եմ առաջ տանում»։ «Մեր տեղեկություններով՝ Մարտիկ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀԿ փոխնախագահներ Գալուստ Սահակյանի և Մուշեղ Լալայանի հետ, որպեսզի քննարկի իր պահվածքն ընտրությունների շրջանում։ Սակայն մեզ հետ զրույցում նա հերքեց. «Լալայանի հետ ես հանդիպել եմ այն առումով որ նա մտնում է «Հայրենիք» ակումբի մեջ, իսկ «Հայրենիք» ակումբը փայլուն ձևով տանում է ազգայնական գաղափարախոսությունը։ Իսկ Սահակյանին ընդհանրապես չեմ հանդիպել»։ Հավելենք, որ «Ազդարար» ամսագրի հովանավորը Ռոզա Ծառուկյանն է։ «Ռոզա Լևոնովնան՝ մեծ մայրիկը, որին սրբորեն հարգում ենք, նախանցյալ տարի տվել ենք մրցանակ՝ մեզ օգնելու համար։ Նա ասել է, որ ամեն ձևով ձեզ հետ կաշխատեմ, բացի քաղաքականությունից»,–ասաց Մարտիկ Սարգսյանը»,– գրում է թերթը։