AM
30 Նոյեմբեր 2012 - 08:27 AMT

Ավտովթար Մալիշկա գյուղում. 21-ամյա երիտասարդը մահացել է

Նոյեմբերի 29-ին, ժամը 17.15-ին տեղեկություն է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտ տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Ռ. Մովսիսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակի սյանը:

Մինչ փրկարարների ժամանումը` Եղեգնաձորի բժշկական կենտրոն տեղափոխման ճանապարհին Ռ. Մովսիսյանը մահացել է: