Orange hիմնադրամն այս շաբաթ կրթաթոշակներ տրամադրեց Գորիսի պետական համալսարանի, ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի և ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի 32 ուսանողների:
Համալսարաններից յուրաքանչյուրին Orange hիմնադրամը փոխանցեց մեկ միլիոն դրամ, որը պետք է հատկացվի ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, երկու հիմնական չափանիշների հիման վրա. ուսանողի առաջադիմություն և ընտանիքի սոցիալական վիճակ: Նույն սկզբունքով նախատեսվում է այս ուսումնական տարվա ընթացքում տրամադրել կրթաթոշակներ ևս 6 այլ համալսարաններում:
Հայաստանի համալսարանների հետ Orange-ի համագործակցություն մեկնարկել է դեռ անցյալ տարի: 2011թ. Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 6 համալսարանների 67 ուսանողների:





