AM
30 Մայիս 2005 - 04:35 AMT

ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ

Այսօր Հայաստան է ժամանելու Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը: Երեւանում կայանալու են Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ: Նշենք, որ այցով Հայաստանում է գտնվում Ռուսաստանի Դաշնության նախագահի` Արտասահմանյան երկրների հետ տարածաշրջանային եւ մշակութային կապերի հարցերով վարչության պետ Մոդեստ Կոլերովը: Հայաստանի մայրաքաղաքում նա հանդիպումներ է անցկացնում երկրի ղեկավարության, խորհրդարանակնների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերրպությունների, առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում մեծ ծրագիր է նախատեսված, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: