Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ նրա հարակից յոթ շրջանները վերադարձնելու հարցերն «ամուր փոխկապակցված են»: Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով` ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առանձին տարրերի հրապարակային քննարկումը կարող է հանգեցնել թյուրիմացությունների եւ վնաս հասցնել բանակցություններում դրական տեղաշարժերին, որոնք արձանագրվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո:





