Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում խաղաղապահների տեղակայման մասին խոսելը դեռեւս վաղ է: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով Ուկրաինայի ղեկավարության ներկայացուցիչների` ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան խաղաղապահ ուժեր ուղարկելու պատրաստակամության մասին հայտարարությունը: «Հակամարտության կարգավորումից հետո նման անհրաժեշտություն գուցե առաջանա, սակայն տվյալ փուլում նման հայտարարություններ անելը դեռեւս վաղ է»,- ընդգծել է նախարարը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:





