AM
3 Դեկտեմբեր 2012 - 07:11 AMT

Մոսկվա տեղափոխված հայ զինվորը մահացել է

Արյան սուր հիվանդությամբ տառապող Արթուր Քոչարյանը, ում բուժման գումարը ՊՆ-ն համաձայնվել էր փոխանցել, մահացել է:

Արթուր Քոչարյանը հիվանդացել էր սեպտեմբերի 27-ին՝ Նուբարաշենի զորամասում: Նրան տեղափոխել էին ինֆեկցիոն բաժանմունք` դեղնուկ ախտանիշով: Զինվորի հարազատները պնդում են, որ սկզբում նրան ուշադություն չեն դարձրել և հետո, երբ բարդություններ են առաջացել, նոր տեղափոխել են հիվանդանոց: Երևանում ասել էին, որ չեն կարող բուժել Արթուրի հիվանդությունը, և նրան տեղափոխեցին Մոսկվա: Պաշտպանության նախարարությունը խոստացել էր փոխանցել զինծառայողի բուժման համար անհրաժեշտ գումարը:

«Պաշտպանության նախարարությունը չափազանց երկար ձգձգեց: Բժիշկներն ասում են, որ եթե որդիս տեղափոխվեր Մոսկվա գոնե մեկ ամիս առաջ, նրա կյանքը հնարավոր կլիներ փրկել»,-«Չենք լռելու»-ի հետ զրույցում ասել է Արթուրի հայրը՝ Ռոմիկ Քոչարյանը: