2004 թվականին, երբ ընդունվեց այլըտրանքային ծառայության մասին օրենքը, այն ներրդնելու համար ոչ մի քայլ չձեռնարկվեց:
Հանձանժողովի նախագահ նշանակվեց ՊՆ ներկայացուցիչը: Եհովայի վկաները ամենից շատ այս փաստն են օգտագործում Եվրադատարանում այլընտրանքային ծառայությունից խուսափելու դատական գործերում:
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
«Մենք չունենք ոչ մի մասնագետ, որը կկարողանա ճշգրիտ ներկայացնել իրավիճակը: Եվրադատարանում Եհովայի վկաները շահում են դատը մեր մասնագետների օրենքի չիմացության պատճառով և որոշ պաշտոնյաների սխալների հետևանքով»:
«ԵԴ-ի Հայաստանի Հանարպետության դեմ կայացված վերջին վճիռներն էլ, որով ՀՀ կառավարությունը պետք է 6 եհովայի վկաների 112 հազար եվրո վճարի, տեղի ունեցան «Այլընտրանքային ծառայության մասին» մեռած օրենքի պատճառով»,-ասաց Ամարյանը՝ հավելելով, որ օրենքում փոփոխություններ չեն նախաձեռնում ու նոր օրենք չեն ընդունում հենց Եվրամիության պատճառով, քանի որ դրանք դիտվում են, որպես մարդու իրավուքների ոտնահարում:
«Այն դեպքում , երբ ԵՄ անդամ Ֆրանսիայում կրոնական ոստիկանություն է գործում»,-ասաց բանախոսը:





