AM
3 Դեկտեմբեր 2012 - 13:18 AMT

Բարեկարգվել է Գարեգին Նժդեհի հուշահամալիրի հարակից պուրակը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Կապանում բարեկարգել էԳարեգին Նժդեհի հուշահամալիրի հարակից պուրակը։ Բարեկարգման աշխատանքներին աջակցություն են ցուցաբերել նաև Սյունիքի մարզպետարանը և Կապանի քաղաքապետարանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը նշեց, որ պուրակի բարեկարգման նախաձեռնությունը Կապանի երիտասարդներինն էր, ովքեր էլ անձամբ մասնակցել են տարվող աշխատանքներին։ Նժդեհի հուշահամալիրի հարակից պուրակում իրականացվել են լուսավորման, հողային աշխատանքներ, տեղադրվել են նստարաններ, ամրացվել են սալիկները, վերանորոգվել են մայթեզրերը, ցանկապատերը, տեղադրվել են Գարեգին Նժդեհի ասույթներով պաստառներ։

Նշենք, որ Կապանի երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստները հանձն են առել պուրակում մշտապես իրականացնել մաքրման աշխատանքներ, կազմակերպել շաբաթօրյակներ։

Այս մասին հայտնում են ՀԵՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: