AM
4 Դեկտեմբեր 2012 - 06:00 AMT

«168 ժամ». ԱԺ ՀԱԿ խմբակցության սենյակից բղավոցներ են լսվել

«Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության սենյակում բավական լարված իրավիճակ է եղել: Խմբակցության սենյակից բղավոցներ և վիճաբանության տպավորություն թողնող արտահայտություններ են հնչել: Այդ պահին խմբակցությունում քննարկվում էր ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի որոշումը` համաձայնել ՀՀԿ առաջարկությանը և Մարտի 1-ի խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման հարցին անդրադառնալ նախագահական ընտրություններից հետո: ՀԱԿ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Աժ ՀԱԿ խմբակցության անդամների ճնշող մեծամասնությունը կողմ է եղել այս գործարքի կայացմանը »,- գրում է «168 ժամ»-ը: