AM
4 Դեկտեմբեր 2012 - 06:28 AMT

Երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ապրում են վարձով տնակում

Այս տարի գարնանը, երբ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օգնություն ցուցաբերելու նպատակով այցելել են երկկողմանի ծնողազուրկ Ալավերդյանների ընտանիքին, նրանք ապրում էին իրենց ազգականներից մեկի տանը:

Այսօր կենտրոնի աշխատակիցները նրանց հանդիպել են Գյումրու «Ստրոմմաշինա» թաղամասի տնակային ավանում, որտեղ երրորդ ամիսն է` տնակ են վարձակալել: Նրացից փոքրը մանկուց հաշմանդամություն ունի և մեծ քրոջ՝ 23-ամյա Վարդուհու խնամքի տակ է, իսկ միջնեկը` 20 ամյա Արսենը այս տարի ամռանն է վերադարձել զինվորական ծառայությունից: Տնակի վարձը վճարում են անչափահաս եղբոր երկկողմանի ծնողազրկության թոշակով: Այս ընտանիքը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չէ: