Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ դեսպանների հետ, որոնք Երեւանում են գտնվում դեսպանների ամենամյա հավաքի առիթով, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում գտնվող խնդիրներ, դրանց լուծման հնարավոր տարբերակներ եւ կազմակերպչական հարցեր: Նախագահն ընդգծել է, որ արտաքին քաղաքականության ասպարեզում մեր երկրի շահերն առավելագույնս հետապնդելու համար անհրաժեշտ է բարձրացնել կատարվող աշխատանքների համակարգվածության աստիճանը:





