AM
4 Դեկտեմբեր 2012 - 06:44 AMT

Այս պահին սիբիրախտով հոսպիտալացված հիվանդներ չկան

Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մարդիկ հաճախ բժշկական օգնության են դիմում մաշկի ամբողջականության անգամ փոքր խախտումների դեպքում, ինչի արդյունքում բավական շատ են գերախտորոշման դեպքերը:

Սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ Սիբիրախտի առաջին դեպքն արձանագրվել էր հոկտեմբերի 17-ին` Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում: