AM
4 Դեկտեմբեր 2012 - 08:32 AMT

Սիրիահայ ուսանողների ուսման վարձերը կփոխհատուցվեն

ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամին հատկացված

100 միլիոն դրամից 60 միլիոն դրամը կտրվի ՀՀ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի համար, իսկ 40 միլիոն դրամը՝ սիրիահայ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման համար։

Ուսանողները, դիմելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամ և համապատասխանելով որոշակի չափանիշներին, մրցութային կարգով կստանան ուսման վարձի փոխհատուցում: Ծրագրի իրականացումը նպաստում է կրթության մատչելիությանը, արժևորում է կրթված լինելու գաղափարը, ինչը դրական ազդեցություն է ունենում երիտասարդ սերնդի ապագան կերտելու հարցում:

Ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է արդեն 3-րդ տարին։

2011-ին նման աջակցություն է ստացել 600 ուսանող, 2012-ին՝ 750։

Առաջիկայում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ ուսանողների համար կհայտարարի մրցույթին մասնակցելու կարգը։ Սիրիահայ ուսանողներն ուսան վարձի աջակցությունը կստանան երկու շաբաթից։ Այս մասին հայտնում են ՀԵՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: