AM
4 Դեկտեմբեր 2012 - 09:52 AMT

ԳԽ նախկին պատգամավորը՝ Պ. Հայրիկյանի մասին. Նա «հուշարձան» է, որը միշտ եղել է ու կլինի

Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ցանկանում է, որ գալիք նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի մրցակիցը ունենա կենսագրություն: Հասարակությունը պետք է լավ ճանաչի նախագահի աթոռին հավակնողին: «Մարդիկ պետք է հասկանան, որ ՀՀ նախագահ լինելը ոչ թե սկիզբն է, այլ վերջն է: Դա քաղաքական գործչի կարիերայի ավարտն է»,-այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազատ Արշակյանը:

Անդրադառնալով ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հնարավոր թեկնածությանը, Ազատ Արշակյանն ասաց, որ Հայրիկյանը «հուշարձան» է, որը միշտ եղել է ու կլինի:

Ազատ Արշակյանը կարծում է, որ ընտրություններում պետք է անակնկալ լինի, որպեսզի հասարակությունը հետաքրքրությամբ մասնակցի դրանց: