AM
4 Դեկտեմբեր 2012 - 11:38 AMT

Սյունիքի մարզի Բարձրադիրի ոսկու հանքը չի շահագործվի

Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը անցկացրել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ներկայացված նախատեսվող գործունեությունների և հայեցակարգերի քննարկման հերթական խորհրդակցություն:

Քննարկման ընթացքում բացասական եզրակացություն է տրվել հետևյալ ընկերություններին` «Օպուլենթ թրեյդինգ Սոլյուշնս» ՓԲԸ-ի ՀՀ Սյունիքի մարզի Բարձրադիրի ոսկու հանքավայրի (բացահանքի) շահագործման,«Ալռուբ» ՍՊԸ-ի ՀՀ Վայոց ձորի մարզի «Շատին »ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքային, «Շեն տանիք պլյուս» ՍՊԸ-ի ՀՀ Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի «Պոլիվինիլացետատային էմուլսիայի, ջրաէմուլսիոն և լատեքսային ներկերի արտադրություն» նախագծային փաստաթղթերի վերաբերյալ, հայտնում են ՀՀ Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից: