AM
1 Հունիս 2005 - 02:55 AMT

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ-ՈՒՄ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆրանսիսկո Կավենգտ Մարքիզ դե Դեներվան: Հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ հայ-իսպանական համագործակցությունն աշխուժացնելու համար անհրաժեշտ է վերանայել առկա հնարավորությունները եւ ձեռնարկել նոր քայլեր: Իր հերթին դեսպանն ասել է, որ մասնավորապես տնտեսական կապերն ակտիվացնելու նպատակով մտադիր է իսպանացի գործարարների այց կազմակերպել Հայաստան: Կողմերն անդրադարձել են նաեւ Եվրամիության արդի գործընթացներին եւ մեր տարածաշրջանի զարգացումներին: