AM
6 Դեկտեմբեր 2012 - 06:04 AMT

«Հրապարակ».Արամ Մանուկյանը բողոքել է, որ ԱԺ-ում խախտվում է լեզվի մասին օրենքը

«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանի կարմիր սրահում հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող լուսանկարների ցուցահանդես է բացվել, որի կենտրոնական մասում Հովիկ Աբրահամյանն է ՌԴ դեսպան Վ. Կովալենկոյի և Գագիկ Ծառուկյանի հետ, բացում է «Էքսպոն», Ս. Նարիշկինի հետ ողջագուրվում է, Վ. Մատվիենկոյին ինչ-որ բան նվիրում:

Ըստ ԱԺ պատասխանատուների, ցուցահանդեսը կազմակերպել է ռուսական կողմը. ՌԴ դեսպանատունը՝ Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական կապերի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի այցի առիթով:

Չնայած դրան, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը նախորդ օրը բողոքել էր, թե ինչու է նկարների տակի «բացատրությունը» գրված ռուսերեն, ինչը «ՀՀ լեզվի մասին» օրենքի խախտում է»: