Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ-ն նախաձեռնել է «Բոլոնյան գործընթաց» միջոցառումների շարքը՝ նախատեսված ավագ դպրոցի աշակերտների համար: Դասընթացը ինտերակտիվ բնույթի է: Նախատեսվում է դասընթացներ անցկացնել Երևանի շուրջ 10 ավագ դպրոցներում:
Այս միջոցառման նպատակն է աշակերտներին՝ որպես ապագա ուսանողների, ծանոթացնել Բոլոնյան գործընթացի պատմությանը, նպատակներին և խնդիրներին, Հայաստանում անցած ճանապարհին ու ինտեգրված համալասարանների կանոնակարգին, ինչպես նաև «Բոլոնյան գործընթաց»-ի գործողությունների 10 ուղղություններին, ինչի շնորհիվ կկանխվեն այն բոլոր հնարավոր հարցերն ու խնդիրները, որոնց հետ հնարավոր է առնչվի առաջին կուրսեցին:





