AM
7 Դեկտեմբեր 2012 - 05:51 AMT

Հրապարակ. Սամվել Ալեքսանյանը`լրագրողին. «Հիվանդ տղա եմ, ի՞նչ եք ուզում ինձանից»

«Ես ի՞նչ կապ ունեմ մենաշնորհների հետ, ինձ դրանից հարց մի տվեք»,- երեկ «Հրապարակ» թերթի լրագրողի հարցին հարցով է պատասխանել Սամվել Ալեքսանյանը: Այնուհետև խեղճացած շարունակել է. «Հիվանդ տղա եմ, ի՞նչ եք ուզում ինձանից, թողեք հանգիստ ապրեմ… հա, հիվանդ եմ, չես հավատո՞ւմ, ներվերս են հիվանդ»:

«Ի դեպ, պարզվում է՝ ԱԺ-ում Ալեքսանյանը բազում հոպարներ ունի. տեսնելով ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանին՝ նա աշխուժացել է. «Հոպար, տալիքներդ ե՞րբ ես փակում», սակայն չի մանրամասնել, թե ինչ տալիքի մասին է խոսքը»,-եզրափակում է թերթը: