AM
7 Դեկտեմբեր 2012 - 06:01 AMT

«Հրապարակ». Իշխանությունն առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանի դեմ պատերազմը կսկսի

Ինչպես և սպասվում էր` Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին տեղեկացնելու է ոչ թե դեկտեմբերի 5-ին, ինչպես խոստացել էր, այլ, Օսկանյանի ասելով` հաջորդ շաբաթ: «Պատճառը իշխանությունների «դրբի» տակ ընկնելու պրոցեսը մի քիչ էլ ուշացնելն է: Սակայն, «Հրապարակ»-ի տեղեկություններով, իշխանությունն առաջիկա օրերին արդեն սկսելու է ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի դեմ պատերազմը` տարբեր ուղղություններով և ողջ արսենալի կիրառմամբ:

Ոմանք չեն բացառում, որ այդ ալիքը կներառի նաև Հովիկ Աբրահամյանին, և նա հերթական անգամ հրաժարական «կներկայացնի» Աժ նախագահի պոստից: Նա անչափ անհանգիստ է, և դա է պատճառը, որ ամեն րոպե` հրապարակավ, մամուլով, ինչպես նաև նեղ միջավայրերում հավատարմության խոստումներ է տալիս Սերժ Սարգսյանին, ասում է, որ ծառայելու է միմիայն նրան և լավ է ծառայելու»,- գրում է թերթը: