AM
7 Դեկտեմբեր 2012 - 07:33 AMT

Նալբանդյանն ու Զանիերը Դուբլինում քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր

Դեկտեմբերի 6-ին Դուբլինում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Էդվարդ Նալբանդյանի դուբլինյան օրակարգը հագեցած էր նաև երկկողմ հանդիպումներով:

Հայաստանի արտգործնախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպմանը տեղի ունեցավ մտքերի փոխանակում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, Հայաստան – ԵԱՀԿ համագործակցության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության և նրա կողմից իրականացվող ծրագրերի շուրջ: