Դեկտեմբերի 6-ին Դուբլինում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Հարավային Կոկվասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆոր հետ հանդիպմանը անդրադարձ արվեց Եվրոպական Հանաձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի Հայաստան կատարած այցելության արդյունքներին, Հայաստան – ԵՄ համագործակցությանը։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց ԵՄ պատրաստակամությունը աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցների իրականացմանը:
Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:





