Դեկտեմբերի 6-ին Դուբլինում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլիորիի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային անվտանգության, ԵԱՀԿ անդամ պետությունների միջև փոխգործակցությունը խթանելուն ուղղված խորհրդարանական դիվանագիտության դերի, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով ձեռնարկվող ջանքերի շուրջ։ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների քննարկումների համատեքստում Ռիկարդո Միլիորին տեղկացրեց, որ նպատակադրված է անձամբ գլխավորել ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:





