AM
7 Դեկտեմբեր 2012 - 08:27 AMT

Ծառուկյանը Փոստանջյանի համար բետոնաշաղախողի հոգեկերտվածքով օլիգարխի կերպար է

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բացառում է, որ այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ մեկի օգտին կհանի իր թեկնածությունը: Այս մասին նա հայտարարել է ԱԺ ճեպազրույցի ժամանակ:

«Րաֆֆի Հովհաննիսյանը Ջավախքի և միասնական Հայաստանի թեկնածուն է»,- ասել է նա: Անդրադառնալով ընդդիմության միասնական թեկնածուի հարցին և Գագիկ Ծառուկյանի՝ այդ թեկնածուն լինելու հնարավորությանը, ԱԺ պատգամավորն ասել է, որ այս պահին չի կարող ասել, թե արդյոք ԲՀԿ առաջնորդը կդառնա ընդդիմության միասնական թեկնածու: «Գագիկ Ծառուկյանն ինձ համար օլիգարխի կերպար է, բետոնաշաղախողի հոգեկերտվածքով օլիգարխները չեն կարող ներկայացնել ընդդիմությանը»,- նկատել է նա: