ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը կարծում է, որ գալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու դեպքում Գագիկ Ծառուկյանը կտարբերվի այլ թեկնածուներից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արտակ Դավթյանը նկատեց, որ ԲՀԿ-ն իրեն դիտարկում է որպես այլընտրանք: «ԲՀԿ-ի ներկայացուցիչների շուրթերից չի հնչել այն հայտարարությունը, թե իրենք ընդդիմություն են: Տարբեր քաղաքական ուժեր ունեն իրենց դիրքորոշումները քաղաքական այս կամ այն հարցի վերաբերյալ՝ գոյություն ունի կարծիքների բազմազանություն»,-ասաց նա:
Արտակ Դավթյանը նաև նկատեց, որ ինչպիսին էլ լինի ԲՀԿ-ի և նրա առաջնորդի դիրքորոշումը, դրան պետք է հարգանքով վերաբերվել, իսկ ՀՀԿ-ն պատրաստ է ընտրություններին մասնակցել ցանկացած սցենարով:





