ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի օժանդակությամբ դեկտեմբերի 11-ին կազմակերպում է «Մարդկանց շահագործման թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետությունում և միջազգային համագործակցությունը» խորագրով համաժողով` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանաթյունների հյուպատոսների և հյուպատոսական ծառայողների համար, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Համաժողովի նպատակն է օտարերկրյա հյուպատոսություններին ներկայացնել ՀՀ իրավապահ մարմինների կողմից թրաֆիքինգի դեմ պայքարի կազմակերպմանը, միջազգային համագործակցությանը և առկա օրենսդրական դաշտին վերաբերող տեղեկատվություն:





