AM
7 Դեկտեմբեր 2012 - 11:41 AMT

Տարեսկզբից Հայաստանում աշխատանքի է տեղավորվել 10 400 աշխատանք փնտրող

Տարեսկզբից Հայաստանում աշխատանքի է տեղավորվել 10 400 աշխատանք փնտրող: Այդ մասին այսօր ասուլիսում նշեց Հայաստանի Զբաղվածության պետական ծառայության պետ Սոնա Հարությունյանը: Նրա խոսքով` աշխատանքի տեղավորվածներից 6054-ը կանայք են, 3157-ը` երիտասարդներ: «Նոյեմբերին գործակալություն է ներկայացվել 1868 թափուր աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ աճել է 7,4%-ով (1739): Ընդ որում, թափուր աշխատատեղերից 811-ը բանվորական է, 1057-ը` ծառայողական»,- ընդգծեց նա:

Պետական ծրագրերի արդյունքում դեկտեմբերի 1-ի տվյալներով` աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փախհատուցման կարգով աշխատանքի է ընդունվել 210 անձ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն ծրագրով` 147 անձ, մասնագիտական ուսուցման կազմակերպման ծրագրով` 1542, իսկ այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում ծրագրով 28 անձ: Մասնագիտություն ունեցող,սակայն աշխատանքային փորձ չունեցող գործազուրկների և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների աշխատանքային պրակտիկայի կազմակերպումը գործատուի մոտ ծրագրով աշխատանքի է տեղավորվել 293 անձ, աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամների համար աշխատատեղերի հարմարեցումը գործատուի մոտ ծրագրով` 28:

Սոնա Հարությունյանը տեղեկացրեց, որ կազմակերպվել է աշխատանքի 6 տոնավաճառ Հրազդան, Իջևան, Վանաձոր, Գյումրի, Արտաշատ և Գորիս քաղաքներում, որոնց մասնակցել է 195 գործատու, 8850 աշխատանք փնտրող, ընդ որում գործատուների կողմից ներկայացվել է 1119 թափուր և 834 կանխատեսվող աշխատատեղ: «Զբաղվածության պետական ծառայությունը խարհրդատվություն է տրամադրել տրամադրել 255 սիրիահայի, որից 197-ը ներկայացրել են զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններ: Նրանցից զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններում հաշվառվել են 38-ը, աշխատանքի են տեղավորվել 46-ը: Մասնագիտական ուսուցման տարբեր դասընթացներում ընդգրկվելու ցանկություն է հայտնել 13 սիրիահայ: