AM
7 Դեկտեմբեր 2012 - 12:30 AMT

Բակո Սահակյանը ծանոթացել է երկրաբանական կայանում իրականացվող շինարարական աշխատանքների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում տեղակայված Արցախի երկրաբանական կայան:

Երկրի ղեկավարը ծանոթացել է այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքների, նյութատեխնիկական անհրաժեշտ բազայի ստեղծման, ժամանակակից սարքավորումներով հագեցման, ինչպես նաև կայանը որակյալ մասնագետներով համալրելու գործընթացին:

Բակո Սահակյանն ընդգծել է կայանի կայուն և արդյունավետ աշխատանքի կազմակերպման կարևորությունը` նշելով, որ այն հանդիսանում է հանրապետության լեռնահանքային արդյունաբերության զարգացման հիմնական գործոններից մեկը:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: