AM
8 Դեկտեմբեր 2012 - 06:19 AMT

ԱԻՆ. Այս պահին հանրապետության բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ հանրապետության տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում է ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի հատվածում առկա է ձնաբուք, ցածր տեսանելիություն և քամու ուժգնացում:

Դժվարանցանելի է Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի «Տառեր» կոչվող հատվածը, ինչպես նաև Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի և Երևան-Սևան ավտոճանապարհի 65-րդ կմ-ի հատվածները: