AM
8 Դեկտեմբեր 2012 - 07:49 AMT

30 տարիների ընթացքում Հայաստանում ջերմաստիճանը բարձրացել է 0,3-0,4 աստիճան Ցելսիուսով

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ, գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանում ջերմաստիճանը բարձրացել է 0,3-0,4 աստիճան Ցելսիուսով: «Մեր հանրապետությունում մթնոլորտային երևույթները նորմայի սահմաններում են, և Հայաստանում ներկա փուլում արտասովոր մթնոլորտային փոփոխություններ չկան», – ասաց Սուրենյանը:

Ըստ նրա, որոշ գիտնականներ գտնում են, որ երկրագունդը գնում է ոչ թե գլոբալ տաքացման, այլ գլոբալ սառեցման: Եվ կանխատեսումը, որ մինչև 2100 թվականը ջերմաստիճանը կբարձրաա 2-4 աստիճանով, բացարձակ ճիշտ չէ:

«Կան տարբեր սցենարներ, բայց դրանք չճշտված են և այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Սակայն, ինչպես տեսնում ենք, երկրագունդը հիմնականում տաքանում է: Դրանով են պայմանավորված նաև տարբեր աղետները»,- ավելացրեց գիտությունների թեկնածուն: