«Փուչիկների» գործով դատապարտյալ Սերոբ Բոզոյանին վիրահատել են: Մինչ այդ բժիշկները հայտարարել էին, որ նրա առողջական վիճակը վատթարացել է և ավելի բարդ վիրահատություն է պետք` ավելի թանկ արժեցող: Բոզոյանը չի կարողացել անհրաժեշտ գումարը վճարել և նրա ենթարկվել է ոչ թե այս անհրաժեշտ վիրահատությանը, այլ այն մեկին, որը մինչ վիճակի վատթարանալն էր նշանակված: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերոբ Բոզոյանի փաստաբան Կարեն Մանուչարյանը:«Արդեն երկու օր է հիվանդանոցում է, վիճակը լավ է, բայց 600.000 չի կարողանում գտնել, որ անհրաժեշտ վիրահատությունն արվի», – ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ Հանրապետության հրապարակում պայթած փուչիկների գործով միակ մեղադրյալն էր: Հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել 1 տարվա ազատազրկման:
Սերոբ Բոզոյանի խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, փոխվել է, և նոյեմբերի 17-ին դատարանի վճիռը մտել է ուժի մեջ, սակայն մինչ այդ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել էին հիվանդանոց:





