Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող Հայաստանյան կլոր սեղան միջեկեղեցական հիմնադրամը նախաձեռնել է արագ արձագանքման ծրագիր` Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին օգնելու նպատակով: Այն նախատեսում է սնունդ և առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներ տրամադրել առավել կարիքավոր 200 ընտանիքների:
Հումանիտար օգնության և պարենային ծրագրի սկիզբը տրվել է դեկտեմբերի 10-ին: Դեկտեմբերի 11-ին և 17-ին թեմի առաջնորդարանում հիմնադրամը շահառու ընտանիքներին տրամադրելու է հատուկ քարտեր, որոնցով հնարավոր կլինի որոշակի պարբերականությամբ անհրաժեշտ գնումներ կատարել «Երևան Սիթի» խանութներում:
Ծրագրի կազմակերպչական աշխատանքներից բացի կլոր սեղանի աշխատակիցներն ու թեմի հոգևորականներն իրականացնվելու են նաև տնայցեր, որոնց ընթացքում կծանոթանան այդ ընտանիքների կարիքներին, կցուցաբերվի հոգևոր աջակցություն:





