AM
8 Հունիս 2005 - 03:30 AMT

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպան Յուհան Մուլանդերի հետ: Այդ մասին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է շփման գծի այսօրվա վիճակը, անդրադառնալով ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման հարցում Մինսկի խմբի արդյունավետ գործունեությանը, ինչպես Ռուսաստանի Դաշնության եւ ՀԱՊԿ մյուս երկրների, այնպես էլ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, ռազմաարդյունաբերական համալիրի ներկա վիճակին, կադրերի պատրաստման խնդիրներին եւ Սյունիքի մարզում ընթացող ականազերծման աշխատանքներին: