AM
12 Դեկտեմբեր 2012 - 09:32 AMT

Այս առավոտ քաղաքացիները Կիևյան կամրջի մոտակայքում ինքնասպանության փորձ են կանխել

Այսօր ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եվ ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Տեղում պարզվել է, որ մոտ 15 տարեկան անձը չպարզված քաղաքացի փորձել է ինքնասպանություն գործել: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` ինքնասպանությունը քաղաքացիների կողմից կանխվել է: Պատանին տեղափոխվել է Մաշտոցի բաժին: