AM
12 Դեկտեմբեր 2012 - 09:40 AMT

Նորաշենիկ գետը ողողված է թափոններով

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր մի տեսանյութ են տարածել, որտեղ Նորաշենիկ գետն է ՝ աղտոտման պահին:

Նախաձեռնության անդամները տեղեկացնում են, որ աղբը գետ է թափվում Արծվանիկի պոչամբարից:

«Մենք պահանջում ենք ՀՀ Գլխավոր դատախազությանը և ոստիկանությաը հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել մեղավորներին: Մենք համոզված ենք, որ պատասխանատու է Սյունիքում գործող հանքաթափոնային ընկերություններից մեկը»,-ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: