AM
13 Դեկտեմբեր 2012 - 08:23 AMT

Օննո Սիմոնս. «Արևելյան ներդրումներ» ծրագիրը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը»

«Արևելյան ներդրումներ» ծրագրի հիմնախնդիրն է զարգացնել տարածաշրջանի տնտեսությունները, հատկապես Հայաստանինը: Այս մադին դեկտեմբերի 13-ին Առևտրաարդյունաբերական պալատում ասաց ԵՄ պատվիրակության փոխդեսպան, Քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը:

2011 թ-ի սկզբից ՀՀ առևտրաարդյունաբերական պալատն իրականացնում է «Արևելյան ներդրումներ» եռամյա ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից, Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակում: «Արևելյան ներդրումներ»-ը տարածաշրջանային ներդրումային և առևտրի խթանման ծրագիր է` ուղված Արևելյան հարևանության երկրների տնտեսական զարգացմանը: Ծրագրի շահառուներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Այն ուղղված է հատկապես այդ երկրների փոքր և միջին ձեռնարկություններին, որոնք պոտենցիալ ունեն զարգացնելու համագործակցությունը հարևան երկրների և ներդումային հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ:

Այս համատեքստում Օննո Սիմոնսն ընդգծեց, որ ծրագրի իրականացումը թույլ տվեց Հայաստանին այս տարվա հունիսից մեկնարկել բանակցությունները խոր և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի շուրջ:

«Բանակցությունները մոտենում են ավարտին, ինչը թույլ կտա Հայաստանին խորապես ինտեգրվել ԵՄ շուկաներին»,-ասաց նա: