Երիցուկային քաղաքականությունը՝ սիրում է, չի՞ սիրում, կդնի իր թեկնածությունը, չի դնի և դրա շուրջ ծավալված խմորումները՝ ով ում հետ ի՞նչ սիրախաղ արեց, ով ում տրվեց, ով ում «գցեց», «Հանրապետություն» կուսակցությանը չի հետաքրքրում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: Անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրելու և որևէ մեկին չսատարելու ԲՀԿ որոշմանը, նա նկատեց. « Ես երեք տարի, երկու տարի, մեկ ամիս առաջ եմ ասել, որ նման որոշումը սպասել էր: ԲՀԿ-ն չէր կարող անկառավարելի լինել, դուք գիտեք այդ կուսակցությունը ինչ նպատակներով է ստեղծվել, ով է ստեղծել և կառավարում»:
Հարցին, թե արդյո՞ք քաղաքականություն կվերադառնա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սուրեն Աբրահամյանը արձագանքեց. «Չպրծա՞վ Ռոբերտ Քոչարյանը: Բացառում եմ նրա վերդարձը»:





