AM
13 Դեկտեմբեր 2012 - 10:02 AMT

Սուրեն Աբրահամյան. Սեփական սրիկայությունն ու անճարությունը թող տանեն իրենց տուն

Հաճախ շատ քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ և անբաններ իրենց առաջ ծագած բարդությունները և անհաջողությունը ոչ թե իրենց սխալ քաղաքականությանն են վերագրում, այլ պայմանավորում են հասրակությունով: Դա թշնամու գործողություններից էլ վատ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը: «Եթե հասարակության մեջ կա խավ, որի համար երջանկությունն այդ հինգ հազար դրամ ընտրակաշառքի մեջ է, դա իշխանությունների մեղքն է, որ ժողովրդին այս վիճակին են հասցրել: Բոմժն ու սրիկան իրենք են: Սա այն ժողովուրդն է, որ իրենից տասնպատիկ ուժեղ թշնամուն ծնկի բերեց: Թող ժողովրդին չբարդույթավորեն»,- ասաց Սուրեն Աբրահամյանը:

Նա նկատեց, որ երկիրը պատերազմի վտանգի առաջ է կանգնած: «Սեփական սրիկայությունն ու անճարությունը թող տանեն իրենց տուն»,- եզրափակեց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը: