Դեկտեմբերի 15-ին կկայանա «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 10-րդ հոբելանական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը: Ամենամյա մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է:
«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների հայտարարած լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և էլեկտրոնային, ֆոտո և մուլտիմեդիա) ամենամյա «Արևածաղիկ» մրցույթին այս տարի մասնակցել է 35 լրագրող Երևանից և հանրապետության մարզերից: Ներկայացվել է 16 տպագիր, 2 մուլտիմեդիա, 2 ֆոտո, 15 հեռուստատեսային աշխատանք:
Հանձնաժողովի գնահատմանը կարող էին ներկայացվել 2011 թ. նոյեմբերի 20-ից 2012թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը, որոնք պետք է հիմնված լինեին հաշմանդամության խնդիրների խորը և բազմակողմանի ուսումնասիրության վրա, վեր հանեին հաշմանդամություն ունեցող մարդկանց հիմնախնդիրները` ներկայացնելով դրանց հաղթահարման դրական օրինակներ, նպաստեին նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարին և պահպանեին հաշմանդամություն ունեցող մարդկանց նկարահանելու և ձայնագրելու էթիկան: Մրցանակաբաշխության արարողությանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունը պատվոգիր կշնորհի այն լրատվամիջոցին, որը ողջ տարվա ընթացքում հետևողականորեն անդրադարձել է հաշմանդամության հիմնախնդրին:
Մրցանակ կշնորհի նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակը:





